Working hours: Mon. - Fri. 9:00 - 18:00 Call Us: (+374) 12 305 800

May 5, 2022

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ (5.5. ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը):Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես` ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում առաջին տեղում է:

ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. «Միավորվե՛ք հանուն անվտանգության, մաքո՛ւր պահեք ձեռքերը»:

Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: Բժշկագիտության վերջին տվյալներով` բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը: Ժամանակակից գիտական հետազոտություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկն էլ համարվում է ձեռքերի հիգիենան:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ներհիվանդանոցային վարակները ախտահարում են միլիոնավոր պացիենտների և բուժաշխատողների: Այդ դեպքերի մեծ մասը կարելի է կանխարգելել ՎԿՀ-ի (վարակի կանխարգելում և հսկողություն) արդյունավետ մեթոդների և ծրագրերի օգնությամբ, ներառյալ` ձեռքերի հիգիենայի բարելավման ռազմավարությունները, որոնց շնորհիվ` կարելի է նաև կանխել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետ կապված մահվան 4 դեպքից 3-ը:

Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:

Source: https://moh.am/#1/5288



May 5, 2022

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի ասուլիսը:

Source: https://youtu.be/S8yyK01rh7s



May 5, 2022

Unite for safety: clean your hands


When a health facility’s “quality and safety climate or culture” values hand hygiene and infection prevention and control (IPC), this results in both patients and health workers feeling protected and cared for.

To prioritize clean hands in health facilities, people at all levels need to believe in the importance of hand hygiene and IPC to save lives, by acting as key players in achieving the appropriate behaviours and attitudes towards it. In other words, health workers at all levels and people accessing health care facilities need to unite on ensuring clean hands.

This year’s theme for World Hand Hygiene Day, 5 May 2022, is focused on recognizing that we can add to a facility’s climate or culture of safety and quality through cleaning our hands but also that a strong quality and safety culture will encourage people to clean hands at the right times and with the right products.

Unite, talk and work together on hand hygiene for high quality safer care everywhere.

Source: https://www.who.int/campaigns/world-hand-hygiene-day/2022


Working days


Monday – 09:00 – 6:00
Tuesday – 09:00 – 6:00
Wednesday – 09:00 – 6:00
Thursday – 09:00 – 6:00
Friday – 09:00 – 6:00


Follow Our Activity

Follow us on social networks


Copyright © 2023 Babikian Healthcare Products CJSC. All Rights Reserved