«Պապիկյան Առողջապահական Արտադրանք»-ը առաջարկում է ձեռքերի ախտահանող նյութեր առողջապահական և հանրային սննդի հաստատություններում օգտագործման համար։ Ընկերությունը կարևորում է հավաստագրված և որակյալ հումքի օգտագործումը։ Իրականացված բազմաթիվ փորձարկումները թույլ են տալիս վստահ լինել, որ այս ախտահանիչ նյութերը՝ բարձր արդյունավետությունից զատ նաև անվնաս են, հակաալերգիկ և նպատակահարմար են հաճախակի օգտագործման համար՝ շնորհիվ բարձրորակ հումքերի ու մաշկին փափկություն հաղորդող բանաձևի։
Ունենալով միջազգային համագործակցություն և լինելով անուղղելի կատարելապաշտ՝ «Պապիկյան Առողջապահական Արտադրանք»-ը թողարկում է միջազգային որակական չափորոշիչներին համապատասխանող արտադրանք։ Ներկայիս արտադրանքը անցել է լաբորատոր փորձաքննությունները «Научно-исследовательский институт дезинфектологии»-ում և ստացել է /ստանալու է պետական գրանցման վկայական «Роспотребнадзор»-ի կողմից: Վկայականը հաստատում է, որ արտադրանքը համապատասխանում է հիվանդանոցներում և առողջապահական ոլորտներում օգտագործելու համար անհրաժեշտ չափանիշներին: Ընկերությունը մոտ ապագայում ստանալու է միջազգային հետևյալ վկայականները՝ ISO (International Organization for Standardization), որը կհաստատի, որ կազմակերպության կառավարման համակարգը, արտադրական գործընթացը, սպասարկումը կամ փաստաթղթավորման ընթացակարգը համապատասխանում են ստանդարտավորման և որակի ապահովման բոլոր պահանջներին, և TUV (Technischer Uberwachungsverein ) վկայականը, որը կհաստատի, որ արտադրանքը փորձարկվել է անվտանգության համար և համապատասխանում է գերմանական սարքավորումների և արտադրանքի անվտանգության օրենքի նվազագույն պահանջներին: «Պապիկյան Առողջապահական Արտադրանք»-ը գիտակցում է ձեռքերի ախտահանման խիստ կարևորությունը բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։ Ընկերությունը վստահ է, որ բարեխիղճ ու գիտելիքահենք աշխատանքի շնորհիվ՝ հնարավոր է հասնել զգալի արդյունքների. չէ՞ որ առողջությունը մեր ձեռքերում է։
Երկուշաբթի — 09:00 — 6:00
Երեքշաբթի — 09:00 — 6:00
Չորեքշաբթի — 09:00 — 6:00
Հինգշաբթի — 09:00 — 6:00
Ուրբաթ — 09:00 — 6:00
Հեղինակային իրավունք © 2023 Պապիկյան Առողջապահական Արտադրանք, ՓԲԸ Բոլոր իրավունքները պաշտպանված են/p>