Ինչպես սփյուռքում մեծացած հայերից շատերը, անյպես էլ ես, միշտ երազել եմ այցելել հայրենիք և շատ բան իմանալ նրա մասին։ Բայց շուտով այդ երազանքը ավելի հեռու գնաց՝ վայելել Հայաստանի սքանչելի բնական գեղեցկությունը, հարուստ մշակույթն ու արվեստը, նրա հոյակապ գինին և խոհանոցը։ Միաժամանակ ցանկանում էի իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական աճի և զարգացման գործում։ ԱՄՆ-ում գիտության և ճարտարագիտության ոլորտում ունենալով պաշտոնավորման փորձ և հաջողակ մասնագիտական առաջխաղացում՝` որոշեցի իմ գիտելքները, աշխատանքային փորձը և եռանդը օգտագործել ի շահ Հայաստանի «Պապիկյան Առողջապահական Արտադրանք» հաստատության տեսքով, որն առողջաբանական արտադրանքով է ապահովում Հայաստանի առողջապահական համակարգը և հայ հասարակությունը ՝ ձգտելով մեր երկրում ստեղծել նոր աշխատանքի նման առիթներ։ Նպատակս է նպաստել երկրի տնտեսական աճին՝ միաժամանակ խթանելով առողջ աշխատանքային միջավայրն ու մշակույթը։
Երկուշաբթի — 09:00 — 6:00
Երեքշաբթի — 09:00 — 6:00
Չորեքշաբթի — 09:00 — 6:00
Հինգշաբթի — 09:00 — 6:00
Ուրբաթ — 09:00 — 6:00
Հեղինակային իրավունք © 2023 Պապիկյան Առողջապահական Արտադրանք, ՓԲԸ Բոլոր իրավունքները պաշտպանված են/p>