ՀՈ՛Գ ՏԱՐ ԱՌՈՂԶՈՒԹՅԱՆԴ ՄԱՍԻՆ`
ԱԽՏԱՀԱՆԻ՛Ր ՁԵՌՔԵՐԴ

Հիմնադրվել է 2021.թ

Մեր Պատմությունը


«Պապիկյան Առողջապահական Արտադրանք» ՓԲԸ-ը երազանքի, ձգտումի, հայրենասիրության ու հստակ գործարքային նպատակների իրականացման արդյունք է։ Դեռևս 2017 թվականին, երբ ապագա ընկերության հիմնադիր-տնօրեն, ԱՄՆ-ի քաղաքացի Տիգրան Պապիկյանը հայրենիքում էր, անձնական պատահարը պատճառ դարձավ, որ մտահոգվի Հայաստանում հիգիենայի մշակույթի խնդրով: Խորհրդակցելով համաշխարհային ճանաչում ունեցող գերմանացի գործընկերոջ հետ՝ որոշեցին համագործակցել և ստեղծել ձեռքերի ախտահանիչ նյութերի բարձրորակ արտադրություն հենց Հայաստանում։ Այսպիսով հիմնադրվեց «Պապիկյան Առողջապահական Արտադրանք»-ը, որն այժմ, իրավամբ, զբաղեցնում է իր ուրույն տեղը հիգիենայի հայաստանյան շուկայում՝ արտադրանքի բարձր որակի շնորհիվ։


Առաջնային էր ոչ միայն հիգիենայի մշակույթի զարգացումն ու միջազգային որակական չափորոշիչներին համապատասխանող արտադրության ստեղծումը Հայաստանում, այլև գործարարության խթանումն ու հայրենիքում տնտեսական աճին նպաստող քայլերի ձեռնարկումը։ Ընկերության հիմնարար սկզբունքներից են` նոր աշխատատեղերի հիմնումը, արժանապատիվ ու անվտանգ աշխատանքային պայմանների և առողջ աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև մասնագիտական և անձնային աճի հնարավորությունը յուրաքանչյուր աշխատակցի համար։ Ընկերությունը մեծապես հոգ է տանում թե՛ սպառողների և թե՛ իր աշխատակիցների համար։ Առաջնային կարևորություն ունի հատկապես աշխատակիցների անվտանգությունը։ Նորակառույց գործարանը, որտեղ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, կահավորված է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, լաբորատորիայով, խառնարանով և հոսքագծով։ «Պապիկյան Առողջապահական Արտադրանք»-ը սահմանում է ոչ միայն արտադրության և հիգիենայի, այլև աշխատանքային առողջ միջավայրի ստեղծման միանգամայն նոր մշակույթ։



Աշխատանքային օրեր


Երկուշաբթի — 09:00 — 6:00
Երեքշաբթի — 09:00 — 6:00
Չորեքշաբթի — 09:00 — 6:00
Հինգշաբթի — 09:00 — 6:00
Ուրբաթ — 09:00 — 6:00


Հետևեք մեր ակտիվությանը

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում


Հեղինակային իրավունք © 2023 Պապիկյան Առողջապահական Արտադրանք, ՓԲԸ Բոլոր իրավունքները պաշտպանված են/p>